Նախագծի ընդհանուր բնութագիրը
Ես նախատեսում եմ իրականացնել դիվանագիտական մի նախագիծ, որի ընթացքում մասնակիցները կհասկանան պատերազմի դրդապատճառները, այնուհետև կվերլուծենք պատերազմի ընթացքում կատարված անթույլատրելի և պատժելի արարքները, իսկ հետո արդեն կխոսենք հետևանքների մասին՝ այս ամենի վերաբերյալ սկզբում հարց ու պատասխանի միջոցով կհասկանանք մասնակիցների կարծիքներն ու տեսակետները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մասնակիցների կարծիքները կարող են հիմնված լինել զուտ լրատվամիջոցներից կամ համացանցային դեղին մամուլից լսած ու կարդացած թերի ինֆորմացիայի վրա՝ ես նախատեսում եմ նրանց ուսումնական սալիկահանդեսի միջոցով ներկացայնել, որոշ միջազգային իրավունքով անթույլատրելի գործողություններ, որոնք Ադրբեջանը իրականացրել է ԼՂՀ-ի հետ ունեցած պատերազմի ժամանակ: Վերջում կվերլուծենք զինադադար հայտարարող, ռուս խաղաղապահների ԼՂՀ տեղակայման և որոշակի հողեր հանձնելու հիմք հանդիսացող եռակողմ համաձայնագիրը՝ իրավաբանի աչքերով:
Նպատակը
Մասնակիցներին տալ այն հարցերի սպառիչ պատասխանները, որոնք իրենց մոտ առաջացել են պատերազմի ժամանակ, բայց նրանք չեն կարողացել գտնել իրենց հարցերի պատասխանները: Մասնակիցներին տալ դիվանագիտական և միջազգային իրավինքի ոլորտում իրենց համար անհրաժեշտ ինֆորմացիա, որը նրանք կարող են կիրառել նաև տարբեր ոլորտներում և ինչո՞ւ ոչ նաև տարբեր բանավեճներում:
Ժամկետները
2021 թվականի ձմեռային ճամբարի ժամանակ:
Մասնակիցները
Կարող են մասնակցել այն սովորողները, ովքեր հետաքրքրված են երկրի արտաքին քաղաքականությամբ և աշխարհում կատարվող իրադարձություններով՝ որոնք սպառնում են ՀՀ-ին կամ ուղիղ ազդեցություն ունեն ՀՀ-ում կատարվող իրադարձությունների հետ: